Մարտակերտում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել

Աստղիկ Խաչատրյան 18.09.2023 - 20:41
18.09.2023 - 20:41 դիտում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք: «Հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ