Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՀՀ ՊՆ

Աննա Կոստանյան 22.03.2023 - 11:03
22.03.2023 - 11:03 դիտում

ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր՝ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ