ՇՄ առաջին «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը Գյումրիում

Հրաչ Սահակյան 5.11.2022 - 15:41
5.11.2022 - 15:41 դիտում
ՇՄ առաջին «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը Գյումրիում
 
Գյումրիում բացվեց Շիրակի մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի եւ «Ագաթ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նոր գրասենյակը: Ներկա էին ՄԻՊ-ը, մարզային ու քաղաքային իշխանությունների, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների գործընկերներ: «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է ամերիկյան «Մոբելիթի ինթերնեյշնլ» կազմակերպության, «Ագաթ» ՀԿ եւ «Հավասար իրավունքներ հավասար հնարավորություններ» կազմակերպությունների գործակցությամբ: Կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին, մատուցել է 1249 ծառայություն շուրջ 480 անձի:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ