Մարզայինները` կաբելայիններից առաջ. Սիսակ Գաբրիելյան

Աննա Կոստանյան 21.03.2023 - 14:19
21.03.2023 - 14:19 դիտում

Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ այսօր որեւէ կարգավորում չկա ցանցային օպերատորների մոտ՝ հեռուստաալիքների հերթականության հետ կապված, իսկ նախագիծը միտված է կարգավորելու այս հարցը: Ըստ այդմ, հեռուստաալիքների հերթականությունը լինելու է հետեւյալ կերպ՝ հանրային հեռարձակողներ, հանրապետական , մայրաքաղաքային սփռում ունեցողներ, այնուհետեւ մարզային հեռուստաընկերություններ :Վերջում նոր միայն ցանցային օպերատորները հեղինակազորված հեռուստալիքները կարող են իրենց ցանկությամբ դասավորել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ