Մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ուղևորների թվում եղել է Պրիգոժինը․ РИА Новости

Աստղիկ Խաչատրյան 23.08.2023 - 21:57
23.08.2023 - 21:57 դիտում

Տվերի մարզում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Գրում է РИА Новости-ն։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։

Ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը։
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր էին հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ էին։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ էր հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ