Մասնագետները կանխատեսել են Կախովկայի ջրամբարի մոտալուտ անհետացում

Աննա Կոստանյան 7.06.2023 - 13:20
7.06.2023 - 13:20 դիտում

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո նույնանուն ջրամբարը կդադարի գոյություն ունենալուց երկու-երեք օրից։ Ջրամբարի մոտալուտ անհետացման մասին գրել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը՝ հենվելով մասնագետների կանխատեսումների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մինչև հունիսի 20-ը ջուրը կլցվի Սև ծով, կառաջանա Դնեպրի նոր բնական հուն, բայց առանց Կախովկայի ջրամբարի, որը երկու-երեք օրից կանհետանա։ Դնեպրը Կախովկայի ՀԷԿ-ից բարձր կլինի»,- պարզաբանել է նա։

Ռոգովը հավելել է, որ Դնեպրի նոր հունը բավականին հեռու կանցնի Էներգոդար քաղաքից և Զապորոժիեի ԱԷԿ-ից։

Ամբարտակի մասնակի փլուզման հետևանքով Դնեպրի ջրերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով ափամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են հոսանքն ի վար: Մասնավորապես, ամբողջությամբ հեղեղվել է Նովոկախովսկի քաղաքային օկրուգի երեք բնակավայր։ Արտակարգ պատահարից հետո սպառնալիքի տակ է հայտնվել Ղրիմի և Խերսոնի մարզի հարակից շրջանների ջրամատակարարումը: Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում ամբարտակը միտումնավոր ավերելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ