Մասկը նախկին նախագահին է վերադարձրել Twitter-ի օգտահաշիվը

20.11.2022 - 16:08 դիտում

Մասկը նախկին նախագահին է վերադարձրել Twitter-ի օգտահաշիվը:

Այս մասին Մասկը հայտարարել է իր հաշվում անցկարած հարցման արդյունքները ամփոփելիս։ Հարցվածների 51,8%-ը կողմ է արտահայտվել Թրամփի էջը վերականգնելուն, ևս 48,2%-ը դեմ է քվեարկել։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 15 միլիոն օգտատեր։

Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ շահագրգռված չէ վերադառնալ Twitter և մտադիր է շարունակել օգտվել իր Truth Social սոցիալական ցանցից, գրում է Reuters-ը։

Սակայն Twitter-ում 9,2 միլիոն մարդ արդեն նորից սկսել է հետևել նրան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ