Մասիս-Նորամարգ ճանապարհի կամրջի վրա բախվել են բեռնատար ГАЗель-ը, Nissan-ն ու ВАЗ-ը

Աննա Կոստանյան 14.12.2023 - 10:27
14.12.2023 - 10:27 դիտում

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովսեփ Գ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նվեր Ա.-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Մարգարիտա Հ.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Ա.-ն և Մարգարիտա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով կամուրջը ամբողջությամբ փակվել էր և ճանապարհը դարձել էր անանցանելի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ