Մանչեսթեր Յունայթեդն Օնանայի տրանսֆերի «վերջնական փուլն» է մտել

Աստղիկ Խաչատրյան 10.07.2023 - 19:45
10.07.2023 - 19:45 դիտում

«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանայի տրանսֆերի «վերջնական փուլն» է մտել։ Այս մասին գրել է Dialy Mail-ը։

Կամերունի դարպասապահին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ «Ինտերից» տեղափոխությունն առաջանցիկ փուլում է:

Dialy Mail-ը նշել է, որ 43 միլիոն ֆունտ ստերլինգ գումարով գործարքը կավարտվի այս շաբաթ, երբ կամերունցին համաձայնեցնի անձնական պայմանները:

Ինսայդերներն ասել են, որ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ, ու որևէ խնդիր չի լինի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ