Մանկապարտեզներից մեկից սննդային թունավորման նշաններով հիվանդանոց տեղափոխված 16 սաներից 2-ը դուրս են գրվել. ԱՆ

Աննա Կոստանյան 19.05.2023 - 13:20
19.05.2023 - 13:20 դիտում

Նախօրեին մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել մանկապարտեզներից մեկի 14 սան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ