Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան

Աստղիկ Խաչատրյան 21.06.2021 - 10:42
21.06.2021 - 10:42 դիտում

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը: «Փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում: Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- ասաց Մուկուչյանը: Պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները՝ Մուկուչյանը նշեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ