Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 02:10
2.10.2020 - 02:10 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին ՝ չմիջամտել հակամարտությանը:

«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետընթաց տան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ ՝ կոչ անելով նրանց դա անել», – ասել է Պոմպեոն «Fox News»-ին տված հարցազրույցում:

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմ երի, այլ երկրների առկայությունը, որոնք կմիանան նրանց, միայն կխորացնի խնդիրը», – ավելացրել է Պոմպեոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ