Մայիսից մեկնարկում են Երևան-Բեռլին ուղիղ չվերթերը

Աստղիկ Խաչատրյան 23.01.2024 - 20:54
23.01.2024 - 20:54 դիտում
Մայիսի մեկնարկում են Երևան-Բեռլին ուղիղ չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։ Թռիչքներն իրականացնելու է գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը։

«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի թե բնության, կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Բեռլին-Երևան թռիչքների ավիատոմսերն արդեն հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Այս պահին առանց ուղեբեռի (միայն ձեռքի պայուսակով) երկու ուղղությամբ տոմսի արժեքը մոտ 150 եվրո է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ