Մամուլի ասուլիս ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ մասնակցությամբ

Հրաչ Սահակյան 27.10.2020 - 21:28
27.10.2020 - 21:28 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա.Աբազյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որը կազմակերպվել է «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ  կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայի շրջանակներում:

Ասուլիսի բանախոսներ են եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Մելիքյանը և քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ա.Աբազյանն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված և իրականացվող աշխատանքների հիմնական ուղղություններին, ինչպես նաև պատասխանել է լրագրողների հարցերին:

 

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ  Ա.Աբազյանի խոսքի նախաբանը՝ ստորև ներկայացվող տեսանյութում.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ