Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում. մահացածը պամանագրային զինծառայող էր

Աստղիկ Խաչատրյան 16.10.2023 - 21:29
16.10.2023 - 21:29 դիտում

Հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Քաղաքացին տեղում մահացել է։

MediaHub-ի տեղեկություններով ողբերգական վթարից մահացած գյումրեցի Մարտունը Կառնուտ գյուղ էր գնացել` աշխատելու։ Այս մասին ին պատմել է Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը։

Վարչական ղեկավարը պատմել է, որ իր տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինքնահոսի պատճառով։

«Երեկ, երբ գնացի դեպքի վայր, երկու տարբերակ էր պտտվում. առաջինն այն է, որ վարորդը ղեկին չի եղել, մեքենան ինքն իրեն է առաջ գնացել ու հարվածել 47-ամյա Մարտունին, մյուս տարբերակն էլ այն է, որ հետընթացքի ժամանակ Սրապը չի նկատել ու հարվածել է տղամարդուն։ Ոչ մեկը ներկա չի եղել դեպքին»,- ասել է նա։

Վարչական ղեկավարը պատմել է, որ գյումրեցին պայմանագրային զինծառայող է եղել և ունեցած ազատ օրերին եկել է Կառնուտ գյուղ, որպեսզի բերքահավաքությամբ զբաղվի։

«Մեր գյուղում տարբեր համայնքներից աշխատողներ կան, ինքն էլ եկել աշխատել, գնացել է։ Իրեն վրաերթի ենթարկած տղան էլ շատ հանգիստ ու լավ տղա, հիմա ինքն էլ է ձերբակալված, մեքենայի տերն էլ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ