Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Գոհար Ստեփանյան 5.04.2021 - 11:00
5.04.2021 - 11:00 դիտում

Ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ