Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Աննա Կոստանյան 1.11.2021 - 15:51
1.11.2021 - 15:51 դիտում

2021 թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 44-ամյա բնակչուհին, իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ, կողաշրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ