Մահվան ելքով վթար՝ Ձորաղբյուրում

Աննա Կոստանյան 30.06.2021 - 15:54
30.06.2021 - 15:54 դիտում

Հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում միմյանց են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը՝ ժամը 20:21-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Նա հարցաքննվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ