Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. Անահիտ Ավանեսյան

Աստղիկ Խաչատրյան 24.10.2021 - 13:45
24.10.2021 - 13:45 դիտում

Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք: Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք.

Դիմակ դնենք ամենուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։

Հենց այսօր պատվաստվենք»,-գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք….
Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է….
Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք
✅ Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը!!!
✅ Հենց այսօր պատվաստվենք!!!

Опубликовано Anahit Avanesyan Воскресенье, 24 октября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ