Մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, այս պահին ծառայում է COVID պացիենտների բուժմանը. Ավանեսյան

Աստղիկ Խաչատրյան 24.09.2021 - 11:19
24.09.2021 - 11:19 դիտում

Մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, այս պահին ծառայում է COVID պացիենտների բուժման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համավարակով հիվանդացության ցուցանիշները:

«Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906-ը: Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ:

Այս պահին կորոնավիրուսով պացիենտների բուժման համար 18 բժշկական կազմակերպություններում ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, այս պահին ծառայում է COVID պացիենտների բուժման համար:

Աշնան հետ կապված՝ այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, ուստի առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է»,- շեշտեց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ