Հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 24.09.2021 - 11:07
24.09.2021 - 11:07 դիտում

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ