Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

6.09.2021 - 19:51 դիտում

88 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն՝ հայտնում է France24-ը:

Դերասանը ծնվել էր 1933 թվականի ապրիլի 9-ին Փարիզի Նյուի-սյուր-Սեն արվարձանում: Բելմոնդոն համաշխարհային համբավ ստացավ Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շունչը» ֆիլմով (1958):

1959 թվականին նա նկարահանվել է Վիտորիո Դե Սիկայի «Չոչարա» ֆիլմում՝ ստանալով «Օսկար» ամերիկյան կինոմրցանակ: Դերասանը շատ է նկարահանվել ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորներ Ժան-Լյուկ Գոդարի, Լուի Մալի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի հետ: Նա հայտնի էր նաև առևտրային նախագծերում իր ներգրավվածությամբ: Բելմոնդոն տասնյակ դերեր է խաղացել թատրոնում և կինոյում:

1971 թվականին նա հիմնել է Cerito կինոընկերությունը: 2001 թվականին կաթվածից հետո Բելմոնդոն ժամանակավորապես դադարեցրեց աշխատանքը թատրոնում և կինոյում:

2019 թվականի հուլիսի 14-ին Բելմոնդոյին շնորհվեց Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ