Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

Աննա Կոստանյան 21.06.2023 - 21:09
21.06.2023 - 21:09 դիտում

72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա ծնվել է 1951 թ. հուլիսի 7-ին Իջևանում:

1973 թ. ավարտել է ԵրՊԻ-ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:

1974-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի երկրորդ քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար: 1976-1984 թթ.՝ ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: 1984-1986 թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ: 1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար: 1996-1997 թթ. եղել է Երևանի փոխքաղաքապետ: 1997 թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ: 2007-2008 թթ.՝ «Միկա քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ: 2008-2010 թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2017 թթ.՝ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ տնօրեն:

1990-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: 1994-1995 թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995 թ. հուլիս-1997 թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997 թ. նոյեմբեր-1998 թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998 թ. փետրվար-1999 թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ