Մահացել է ռոքն-ռոլի թագուհի Թինա Թըրները

Աստղիկ Խաչատրյան 24.05.2023 - 23:10
24.05.2023 - 23:10 դիտում
83 տարեկան հասակում մահացել է ռոքն-ռոլի թագուհի Թինա Թերները։ Տեղեկությունը հայտնում է Ske News–ը` հղում անելով երգչուհու խոսնակին։
«Թինա Թերները մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։ Նրա հետ աշխարհը կորցնում է երաժշտության լեգենդի»,–ասել է երգչուհու խոսնակը:
ԱՄՆ-ում ծնված աստղը ամենասիրված ռոք երգչուհիներից էր, որը հայտնի էր իր բեմական խարիզմայով և մի շարք հիթերով, այդ թվում՝ The Best, Proud Mary, Private Dancer և What’s Love Got To Do With It:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ