Մահացել է Նիկոլայ Ռիժկովը

Աստղիկ Խաչատրյան 28.02.2024 - 11:31
28.02.2024 - 11:31 դիտում

94 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
ԽՍՀՄ նախկին վարչապետ, նախկին սենատոր Ռիժկովի հուղարկավորության օրն ու վայրը դեռ որոշված չեն։
1971-1985 թվականներին Ռիժկովը զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ: 1985-1991 թվականներին եղել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ: Եղել է աղետի գոտում, կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված բնակավայրերը վերականգնելու ուղղությամբ։
2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ