Մահացել է Կապիտոլիումի գրոհի ժամանակ տուժած ոստիկաններից մեկը

Աննա Կոստանյան 8.01.2021 - 12:31
8.01.2021 - 12:31 դիտում

Կապիտոլիումի ոստիկանությունը հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի շենքում անկարգությունների հետևանքով վիրավորված աշխատակցի մահվան մասին: Այս մասին հայտարարություն է հրապարակված ոստիկանության կայքում:

«Այսօր (հունվարի 7 -ին) ժամը մոտ 21: 30-ին (ուրբաթ, Երևանի ժամանակով ժամը 06: 30-ին) Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիկնիկը մահացել է ծառայության ժամանակ ստացած վնասվածքներից»,-ասված է փաստաթղթում: «Սիկնիկը մասնակցել էր չորեքշաբթի, հունվարի 6-ին, ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցող բողոքի ակցիայի արձագանքման գործողությանը և վիրավորվել էր բողոքողների հետ ֆիզիկական շփման մեջ մտնելու ժամանակ»,- նշել են ոստիկանությունում:

Ընդգծվում է, որ այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվելու:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ