Մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը

7.08.2023 - 23:44 դիտում

83 տարեկանում Ռիո դե Ժանեյրոյում մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը: Վերջինս հոսպիտալացվել էր` տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրոյի Սան-Վիսենտ հիվանդանոց: Հիվանդանոցից հաստատել են դերասանուհու մահվան լուրը, պատճառների մասին, սակայն, չի հաղորդվում:

Բրազիլական սերիալների լեգենդ Արասի Բալաբանյանը նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում, հեռուստանովելներում, թատերական ներկայացումներում: Բրազիլիայում նրան «Մեծ դերասանուհի» են կոչում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ