Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

Գոհար Ստեփանյան 30.10.2020 - 10:05
30.10.2020 - 10:05 դիտում

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», – նշել է Թաթոյանը՝ ցավակցելով Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ