ՄԱԿ-ի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Արցախի հայերի վերադարձի իրավունքը

Աստղիկ Խաչատրյան 17.11.2023 - 19:13
17.11.2023 - 19:13 դիտում

ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում կայացրեց: Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Դատավորը հայտարարեց, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ինչի մասին խոսել է այդ երկրի ներկայացուցիչը հոկտեմբերի 12-ին հայցի քննության ժամանակ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա: Ելնելով դրանից՝ նա կարծում է, որ պետք է ժամանակավոր միջոցներ կիրառվեն։

Դատարանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ հայցը ստանալուց հետո դատարանն իրավունք ունի ձեռնարկել հայցով պահանջվող միջոցները:

«1․Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։

2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների հարաբեակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաաբերյալ , որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ