ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Աստղիկ Խաչատրյան 19.09.2023 - 19:44
19.09.2023 - 19:44 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել «կայուն և ընդգրկուն երկխոսություն»։

Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որոնք այս պահին Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ