ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը

Աստղիկ Խաչատրյան 28.09.2021 - 10:22
28.09.2021 - 10:22 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպման մասին սեպտեմբերի 24-ի հայտարարությունը, որը տեղի է ունեցել միջնորդների հովանու ներքո՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն երկխոսության շրջանակում՝ խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բոլոր շահագրգիռ կողմերին նաև կոչ է արել իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և գործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ