ՄԱԿ-ի ԱԽ-ում բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը

Աստղիկ Խաչատրյան 14.09.2022 - 23:35
14.09.2022 - 23:35 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորմանը: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ էր ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից, որում հայկական կողմը խնդրում էր անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահ երկիր, այդ հարցի շուրջ քննարկման հարցում էր արել։
Ռուս դիվանագետը նշել էր, որ խորհրդակցությունները փակ ռեժիմով են անցկացվել: Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որ այդ մամուլի հայտարարություններում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 ու 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, պարունակում են կրակի դադարեցման պարտավորություններ ու մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն:
«Մենք ներկայացրինք այն ջանքերը, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը ինչպես անհատական, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը կարգավորելու և զինադադար հաստատելու ուղղությամբ, այն ջանքերը, որոնք ՀԱՊԿ-ը կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: Գործընկերները շնորհակալություն են հայտնել մեզ այդ տեղեկատվությունը ներկայացնելու համար, շնորհակալություն են հայտնել մեր ջանքերի համար», – ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ