ՄԱԿ-ի ԱԽ նիստում Շվեյցարիայի ներկայացուցիչը անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցին

3.08.2023 - 20:29 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին։

Դիվանագետի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեմն հնարավորություն չի ունենում իրականացնելու իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի դեպքում։

Նա բոլորին կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ