ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

25.03.2022 - 22:44 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ թվում` մարդասիրական բնույթի, լուծել գործող ձևաչափերի շրջանակներում` ուղիղ երկխոսության ճանապարհով»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ