Մակրոնի այցը Ղազախստան պատմական իրադարձություն է. Տոկաև

Աննա Կոստանյան 1.11.2023 - 16:54
1.11.2023 - 16:54 դիտում

Նոյեմբերի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան՝ Տոկաևի հետ բանակցությունների համար։

Ղազախստանի նախագահը նշել է, որ երկու երկրի համագործակցությունը դինամիկ է զարգանում։ Միաժամանակ Ղազախստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել:

«Ուստի ձեր այցը կարող ենք անվանել պատմական, շատ կարևոր։ Վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն»,- ասել է Տոկաևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ