Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել

Աննա Կոստանյան 17.12.2020 - 15:06
17.12.2020 - 15:06 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել։ Ինչպես այսօր հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա, գրում է CNN-ը։

«Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն։ Ըստ գործող սանիտարական կանոնների, որոնք կիրառելի են բոլորի համար, պետության ղեկավարը 7 օրով կմեկուսանա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ելիսեյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ Մակրոնը «կշարունակի աշխատել հեռակա կարգով»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ