Մակրոնը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության անհրաժեշտության մասին

Հրաչ Սահակյան 28.10.2020 - 21:36
28.10.2020 - 21:36 դիտում

1lurer.am. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ Եվրոպայում անվտանգությունը չի կարող երաշխավորվել առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ վստահության վերականգնման: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆրանսիայի ղեկավարն այս մասին ասել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:

«Մենք խոսեցինք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Եվրոպայում անվտանգությունը չի կարող երաշխավորվել առանց Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության աստիճանական վերականգնման», – ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ներկայումս Մոսկվայի հետ քննարկվելիք անվտանգության խնդիրները բազմապատկվում են, դրանց թվում են վերջերս Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունները:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ