Մակրոնը Զելենսկու խնդրանքով խոսել է Պուտինի հետ

Աննա Կոստանյան 25.02.2022 - 10:18
25.02.2022 - 10:18 դիտում

Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հնարավորություն թողնել։

«Ես իմ պարտքն եմ համարում բաց պահել երկխոսության այս ճանապարհը, որպեսզի, երբ հարմար պայմաններ ձևավորվեն, մենք կարողանանք հասնել ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հայտնել է, որ Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, ուղիղ, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ զրույցի նպատակը «ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու» խնդրանքն էր։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով օգնություն ուղարկելու մտադրության մասին։ «Ուկրաինայի համար առանձնացվել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով։ Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան կօգնի Ուկրաինայից փախստականներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ