ՃՏՊ Արմավիրի մարզում. կան զոհեր

Գոհար Ստեփանյան 22.03.2021 - 10:30
22.03.2021 - 10:30 դիտում

Մարտի 21-ին, ժամը 23:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Մ․ Բ․, ծնված 1986 թ., Ե․ Տ․, ծնված 1987 թ. և մեկ անձը չպարզված ուղևոր) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե․ Տ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ անձը չպարզված ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ