ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին. մեքենայի վարորդը հոսպիտալացվել է

6.05.2023 - 14:56 դիտում
Մայիսի 6-ին, ժամը 10:40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնարավոր է սա car նկարն է
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ.) և Honda (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները փակել են Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ