ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ

Աննա Կոստանյան 16.08.2021 - 18:05
16.08.2021 - 18:05 դիտում

Օգոստոսի 13-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ Հորդորում ենք, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարզբերական են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ