ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 19:15
24.08.2021 - 19:15 դիտում

Օգոստոսի 19-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում։

Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 109 արձանագրություն, իսկ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 մեքենա։ Եվս 13 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 9-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 1 վարորդ մեքենան վարում էր հանդիպակաց ուղղությամբ, իսկ 45-ը ամրակապված չէին։

Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ