ՃՇՀԱՀ-ը 15,5 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախի համար դրամահավաքին

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 23:16
2.10.2020 - 23:16 դիտում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 15 մլն 500 հազար դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ միանալով «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին։ Այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«Նույն օրը «Սեր, լիքը սեր», «Դուք մեր հերոսներն եք», «Աստված պահապան մեր զինվորներին» և նման այլ բարեմաղթանք-մակագրություններով պարենային մթերքների, դեղամիջոցների և հագուստի լի արկղերը ուղարկվեցին Արցախ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ