Ճեմարանի 13-ամյա սանը ցած է նետվել պատուհանից. նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 2.05.2023 - 10:28
2.05.2023 - 10:28 դիտում

Shamshyan.com-ը գրում է.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամը 14:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը «կատատրվամաից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնեմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Գագիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։

Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, որ ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։ Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ