Ճապոնիան ավելի քան 100 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային

16.04.2022 - 14:27 դիտում

Տոկիոն 102 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Կիևին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Վերջնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ճապոնիայի կառավարության հետ։ Գումարը կուղղվի մեր երկրի, ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելուն»,- նշել է Շմիգալը։

Նրա խոսքով՝ Կիևը ֆինանսական աջակցության հարցով բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով, ինչպես նաև բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ