Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Աննա Կոստանյան 25.04.2022 - 16:51
25.04.2022 - 16:51 դիտում

Քեյն Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թ.:
Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմները և տեսել է հինգ կայսրերի գահակալությունը։

Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում: Նա հունվարին նշեց իր 119-ամյակը: Կինը ամենից շատ գազավորված ըմպելիքներ ու շոկոլադ էր սիրում։

2019 թվականի մարտին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի։ Քեյն Տանական կյանքի տեւողության ռեկորդ է սահմանել նաեւ հենց Ճապոնիայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ