Ճապոնիայի դեսպանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում

Աննա Կոստանյան 9.09.2022 - 20:12
9.09.2022 - 20:12 դիտում
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի համայնքապետարանում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում կարևորեցի Ճապոնիայի դեսպանի այցը Արմավիր քաղաք, շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը դրամաշնորհային ծրագրով Արմավիր համայնքում աղբի տեսակավորման ծրագիր իրականացնելու և համայնքին ավելի քան 80.000 եվրո արժողությամբ աղբարկղեր տրամադրելու համար:
Դեսպան Մասանորին իր խոսքում կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում` մասնավորապես Արմավիր քաղաքի և Ճապոնիայի հնարավոր քաղաքի միջև համագործակցության ֆորմատով:
Այնուհետև դեսպանի հետ մասնակցեցի Արմավիր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»,- նշված է գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ