Ճանկաթաղի և Վարդաձորի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին

Աստղիկ Խաչատրյան 26.09.2023 - 23:08
26.09.2023 - 23:08 դիտում

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ