Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Աննա Կոստանյան 11.12.2023 - 14:02
11.12.2023 - 14:02 դիտում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կայանել է մեքենան Երևանի Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ և դուրս եկել մեքենայից, սակայն մեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 36-ամյա վարորդին, այնուհետև բախվել կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ճանապարհի 53-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին. «ՎԱԶ-2107»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 33-ամյա վարորդը, 61-ամյա ուղևորը և «Օպելի» 37-ամյա վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու և Գրիգոր Զոհրապի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 61-ամյա վարորդը, «Օպելի» 60-ամյա ուղևորը, ինչպես նաև մայթեզրին գտնվող 36-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 32-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 16-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.30-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները և «Ինֆինիտիի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի և Մելիքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է ջրատար առվի մեջ. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.45-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ցանկապատին. 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին հարող Հայ ֆիդայիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 07.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «Լեքսուս» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Կապան-Ծավ ճանապարհի 40-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3163» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 188-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենային. վարորդները, «Կիայի» երեք ուղևորները և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Նոյեմբերյան բնակավայրի վարչական տարածքում «ՍԱԶ-3502» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ