Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Աննա Կոստանյան 1.12.2023 - 17:33
1.12.2023 - 17:33 դիտում

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.10-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 40-ամյա ուղևորուհին և «Մազդայի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.40-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մինսկի և Վիլնյուսի փողոցների խաչմերուկում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 71-ամյա վարորդը և «ՎԱԶ-2107»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանավանի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լծեն-Աղվանի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կորցրել է մեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում. 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ